ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստի շրջանակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարներն ընդունել են հայտարարություն, որում ասվում է երկրների միջև հետագա համագործակցությանն աջակցելու պատրաստակամության մասին, հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտգործնախարարները:
«ՀԱՊԿ անդամ պետությունները գոհունակությամբ են նշում ԵԱՀԿ-ի ուշադրության բարձրացումն ու հստակ ջանքերը, որոնք ձեռնարկվել են 2011թ.-ին Կազմակերպության շրջանակներում՝ եվրատլանտյան և եվրասիական տարածքում ռազմաքաղաքական անվտանգության ամրապնդման և անդրազգային մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՊԿ անդամ պետություններն ունեն, և պատրաստ են հետագայում նույնպես կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի հռչակագրի դրույթների իրականացման հարցում, որոնք ուղղված են սովորական սպառազինությունների հսկողության, վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների ռեժիմների թարմացմանը, ինչպես նաև ժամանակակից անդրազգային մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելուն: -0-