ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բանակային հետախուզության ստորաբաժանումների համատեղ գործողություններն են մշակվել ռուս-հայկական զորավարժությունների ժամանակ, որոնք ավարտվել են Հայաստանի «Ալագյազ» հրաձգարանում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
102-րդ ռուսական ռազմակայանից զորավարժություններին մասնակցել է ավելի քան 500 զինծառայող և շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկա: ՀՀ զինված ուժերը ներկայացրել են մոտոհրաձգային գումարտակը, հատուկ նշանակության ջոկատի վաշտն ու բանակային ավիացիան: Միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 300 զինծառայող և 50 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչպես նաև Մի-8 տիպի երկու ուղղաթիռ:
«Համատեղ զորավարժությունների ընթացքում մշակվել են բանակային հետախուզության ստորաբաժանումների գործողությունները, ինչպես նաև ռազմական պահպանության, ինժեներա-ականազերծողական հետախուզության անցկացման խնդիրներ են կատարվել, մշակվել է հրետանային, տանկային, մոտոհրաձգային ստորաբաժանումների և հակաօդային պաշտպանության միջոցների գործողությունների կապակցվածությունը», - ասել է գործակալության զրուցակիցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով՝ ռազմական կրակոցների ժամանակ միայն ռուսական ստորաբաժանումներն օգտագործել են շուրջ 10 հազար տարատեսակ զինամթերք:-0