+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայ խաղաղապահները նպաստում են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը. ԱԳՆ

18:34
19 Հոկտեմբերի 2011

Կոսովոյում և Աֆղանստանում հայ խաղաղապահները նպաստում են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, հայտարարեց Հայաստանի ԱԳՆ սպառազինության և միջազգային անվտանգության վերահսկողության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

«Ավանդ ներդնելով միջազգային անվտանգության ապահովման գործում՝ դուք նպաստում եք Հայաստանի հեղինակության բարձրացմանը, և մեր երկիրն արժանանում է զանազան գովասանքների՝ ձեր օրինակելի ծառայության շնորհիվ»,- ասաց նա Երևան-Պրիշտինա և Երևան-Մազարե-Շարիֆ տեսակամուրջի ընթացքում, որն անցկացվում էր Կոսովոյում և Աֆղանստանու հայկական խաղաղախահ բրիգադների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների մասնակցությամբ:

Մկրտչյանը ողջունեց արդեն ավանդական դարձած միջոցառման մասնակիցներին, ովքեր այս միջոցառման շնորհիվ հնարավորություն են ունենում շփվել իրենց հարազատների հետ:

«Մաղթում եմ ձեզ հաջող ծառայություն և վերադարձ ձեր ընտանիքներին: Ձեր առաքելությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող այլ միջոցառումներ նպաստում են Հայաստանի անվտանգության ամրապնդմանը՝ երկիրը միջազգային անվտանգության համակարգում ներգրավելու միջոցով»,- ընդգծեց նա:
Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնն (John Heffern) իր հերթին նշեց, որ հայ զինծառայողների մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղարար կազմում շատ կարևոր է ինչպես հանրապետության, այնպես էլ Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների համար:

«Ես շնորհակալություն եմ հայտնում ձեր ծառայության համար ԱՄՆ-ի կառավարության և ժողովրդի կողմից»,- ասաց նա:
Տեսակամուրջի ընթացքում հայ խաղաղապահներին ողջունեցին նաև Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները:
«Ուրախ ենք, որ Աֆղանստանում հայ խաղաղպահներն իրենց գործունեությունն իրականացնում են գերմանական հրամանատարության ներքո: Հույս ունենք, որ վերջիվերջո զորքերը դուրս կբերվեն Աֆղանստանից, իսկ հայ զինծառայողները կշարունակեն մասնակցել ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին»,- ասաց Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Հանս-Յոհան Շմիդտը:

Երևան-Պրիշտինա և Երևան-Մազարե-Շարիֆ տեսակամուրջը կազմակերպվել է Հայաստանում ՆԱՏՕ-ի Շաբաթվա (հոկտեմբերի 16-21-ը)  շրջանակներում՝ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (Individual Partnership Action Plan - IPAP):
IPAP ծրագիրը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին: --0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ