426.35
7.46
407.95
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ համակարգող խորհուրդը բարձր է գնահատել ՀՀ-ի Ճգնաժամային իրավիճակի կենտրոնի աշխատանքը

13:21
11 Հոկտեմբերի 2011

Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի  (ՀԱՊԿ) Արտակարգ իրավիճակների համակարգող խորհուրդը բարձր է գնահատել Հայաստանում Ճգնաժամային իրավիճակի կենտրոնի աշխատանքը, երեքշաբթի լրագրողներին է հայտնել Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Վաշչենկոն:

«Տեղեկատվական-ծրագրային միասնական տարածության հարցը բոլորիս համար շատ կարևոր է... Մենք ծանոթացել են Հայաստանի Ճգնաժամային իրավիճակի կենտրոնի հետ, լավ է արված, կարելի է բարձր գնահատական տալ: Նրանք հնարավորություն ունեն իրենց երկրում կառավարել բոլոր իրավիճակները»,- ասաց նախարարը:

Նա սողանքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված օպերացիայի հաջող ավարտ է ցանկացել և ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ: Սողանքից տուժել է ինը մարդ: Տվյալ պահին հայտնաբերել են աղետի գոտում անհետ կորած համարվող հինգ տղամարդուց երրորդի դին:

Բելառուսցի նախարարի խոսքով, հայկական Կենտրոնը հնարավորություն ունի ժամանակին կառավարել իրավիճակը, հաղորդագրություններ փոխանակել և իրազեկել երկրի բնակչությանը և ղեկավարությանն արտակարգ իրավիճակների վերացմանը վերաբերող բոլոր հարցերին:
Վաշչենկոն հայտնեց նաև, որ նիստի մասնակիցները քննարկել են արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ տեխնածին և բնական, հավաքական արձագանքման, համատեղ վարժանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր, ինչը կարևոր է բոլոր երկրների ԱԻՆ ստորաբաժանումների համաձայնեցված աշխատանքի, ծանոթության, փորձի, տեխնիկայի, արտակարգ իրավիճակների վերացման առաջատար ձևերի և օպերացիաների անցկացման մեթոդների կիրառման հմտությունների փոխանակման համար:

Մասնակիցները քննարկել են նաև Կազմակերպության անդամ երկրներին մարդասիրական օգնության ցուցաբերման և հաջորդ նիստի անցկացման հարցեր: Վաշչենկոյի խոսքով, Խորհուրդը որոշում է ընդունել ՀԱՊԿ արտակարգի իրավիճակների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2012 թվականին՝ Բելառուսում:

Խորհրդի 4-րդ նիստին մասնակցել են ՀԱՊԿ քարտուղարության, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է նախկին խորհրդային հանրապետությունների կողմից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին։ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։--0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան