430.54
7.67
408.56
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ պաշտպանության նախարարը հորդորում է սպասել բանակում գրանցված մահվան դեպքերի փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի ավարտին

15:02
15 Սեպտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հորդորում է համբերությամբ զինվել և սպասել բանակում գրանցված մահվան դեպքերի փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի ավարտին:

«Բանակում տեղի ունեցած արատավոր երևույթների փաստերի առթիվ քրեական գործեր են հարուցվել, իրավապահ մարմինները զբաղվում են դրանցով: Չկա մի դեպք, որի շրջանակներում մեղավորների շրջանակ չգտնվի...Պարզապես մենք բոլորս միասին կրելով այդ ցավը` պետք է մի փոքր համբերությամբ լցվենք, որպեսզի իրավապահ մարմինները գործն ավարտին հասցնեն»,- հինգշաբթի կառավարության շենքի մոտ բանակում զոհված ժամկետային զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Միաժամանակ Օհանյանը պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպելու բոլոր նրանց հետ, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն և ասել է, որ պատրաստ է պարզաբանումներ տալ մարդկանց մտահոգող հարցերի վերաբերյալ:

Պատասխանելով հավաքվածների բազմաթիվ հարցերին` նա նշեց, որ պարզապես ի վիճակի չէ մեկնաբանություններ տալ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ:

«Չի եղել նման դեպք, որ ձեզանից որևէ մեկը դիմի ինձ, և ես չընդունեմ իրեն»,- ասաց նա:
Միաժամանակ նախարարն ընդգծեց, որ բանակում անպատժելիության մթնոլորտ չկա և երբեք չի եղել:
«Բոլորն արժանի պատիժ են ստանում, բանակում անհնար է ինչ-որ դեպք թաքցնել, որպեսզի մարդիկ անպատիժ մնան: Բոլորը կրում են իրենց իրավական պատասխանատվությունը հարուցված գործերի շրջանակներում, և եթե (այդ մարդիկ) դուրս են գալիս այդ շրջանակներից, նրանք պարտադիր կերպով վարչական կամ կարգապահական պատիժ են կրում՝ սկսած պաշտոնի ազատումից և այլ դիքեր տեղափոխելուց մինչև բանակից հեռացնել»,- ասաց Օհանյանը:

Վերջին շրջանում հայկական բանակում հաճախակի են դարձել զինծառայողների մահվան հետ կապված միջադեպերը: Վերջին աղմկահարույց իրադարձությունների թվում են օգոստոսի 26-ին  կանոնադրական հարաբերությունների խախտման  պատճառով 19-ամյա Աղասի Աբրահամյանի վախճանը, ինչպես նաև ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Մկրտչյանի մահը, ով զոհվեց սեպտեմբերի 6-ին՝ վիճաբանությա արդյունքում զինծառայակցի կողմից արձակված հրազենային կրակոցից: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին