Ուկրաինան ցանկանում է նորոգել ԱՊՀ երկրների ռազմատեխնիկան

20.10.2010, 15:39
Ուկրաինան ցանկանում է նորոգել ԱՊՀ երկրների ռազմատեխնիկան
Ուկրաինան ցանկանում է նորոգել ԱՊՀ երկրների ռազմատեխնիկան

Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելը Հայաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է ուկրաինական գործարաններում նորոգել խորհրդային նմուշի ռազմատեխնիկան, չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկատվության բաժնի պետ Ալեքսանդր Կլուբանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Բաժնի պետի խոսքով, Եժելն ԱՊՀ երկրներին ուկրաինական գործարանների ծառայություններն է առաջարկել երկկողմանի հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Ղրիմի Պարտենիտ գյուղում երեքշաբթի երեկոյան։

«Մասնավորապես, ինչ վերաբերում է նորոգմանն ու տրանսպորտային ուղղաթիռների սպասարկմանը, ապա դա Կիևի 410-րդ գործարանն ու Կանատոպի ուղղաթիռների գործարանն է»,- ասել է Կլուբանը։

Չորեքշաբթի Յալթայում անցկացվում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ -0-