Հայաստանը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ երկրների հետ. պաշտպանության նախարար

14.12.2007, 12:34
Հայաստանը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ երկրների հետ. պաշտպանության նախարար
Հայաստանը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ երկրների հետ. պաշտպանության նախարար

Հայաստանը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ երկրների հետ, ուրբաթ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը՝ ռազմական դոկտրինի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում։

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը մեր գործընկերն է, և մենք կշարունակենք համագործակցությունը նրա հետ, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների հետ», - ասաց պաշտպանության նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կզարգանա հայ-ռուսական ռազմական համագործակցությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև այսօր գոյություն ունեցող տարաձայնությունները։

Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ չի տեսնում լուրջ տարաձայնություններ Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան Դաշինքի միջև։

«Կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ Սակայն լուրջ տարաձայնություններ ես չեմ տեսնում», - ասաց Մ. Հարությունյանը։-0—