ԱՊՀ երկրների ՌՕՈւ և ՀՕՊ զինավարժությունների երկրորդ փուլը կանցկացվի ՌԴ Աստրախանի մարզում

31.07.2007, 16:06
ԱՊՀ երկրների ՌՕՈւ և ՀՕՊ զինավարժությունների երկրորդ փուլը կանցկացվի ՌԴ Աստրախանի մարզում

ԱՊՀ երկրների ռազմա-օդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի զինավարժությունների երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 14-ից 24-ը Աշուլուկ զորավարժարանում (Աստրախանի մարզ), երեքշաբթի հայտնեց ՌԴ ՌՕՈւ-ի գլխավոր հրամանատարի օգնական գնդապետ Ալեքսանդր Դրոբիշևսկին։

«Ռազմական համագործակցություն-2007» զորավարժության երկրորդ փուլին կմասնակցեն Հայաստանի, Բելոռուսի, Ռուսաստանի Դաշնության ՌՕՈւ և ՀՕՊ ուժերը, Ղրղզստանի զինված ուժերի օդային պաշտպանության զորամիավորումները»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ հայտարարել է Դրոբիշևսկին։

Զորավարժության այդ փուլը ղեկավարելու է ՌԴ ՌՕՈւ գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը, ճշգրտել է գնդապետը։

Դրոբիշևսկու խոսքերով, այդ զորավարժությունների ժամանակ կկիրառվեն С-300 և С-125 զենիթա-հրթիռային համակարգերը։ Սու-24, Սու 25, Սու-27, Միգ-29 ինքնաթիռները կմշակեն պաշտպանությունը, ուղեկցումը, ինչպես նաև օդային և ցամաքային թիրախների խոցումը։

ՌՕՈւ ներկայացուցիչը հիշեցրել է, որ հուլիսի վերջին Տելեմբա զորավարժարանում անցկացվել է զորավարժության առաջին փուլը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Բալթիկ նավատորմի, Բելոռուսի Հանրապետության ՌՕՈւ և ՀՕՊ զորամիավորումները և ստորաբաժանումները։ Առաջին փուլում կրակ է արձակվել С-200 ԶՀՀ-ից։ Կրակը գնահատվել է գերազանց։

«Ավարտական երրորդ և չորրորդ փուլերը կանցկացվեն Ղազախստանի և Ուզբեկիստանի հանրապետություններում 2007-ի օգոստոսի վերջին սեպտեմբերի սկզբին, որտեղ իրենց վարպետությունը կցուցադրեն Ղազախստանի Հանրապետության Զինված ուժերի օդային պաշտպանության և Ուզբեկիստանի Հանրապետության ՌՕՈւ և ՀՕՊ ստորաբաժանումները»։–0—