Դադարեցվել են ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները

01.09.2025, 14:34
ՀՀ ԱԺ նախագահը համապատասխան արձանագրությունն է ստորագրել
Դադարեցվել են ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Դադարեցվել են ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները։

«ԱԺ Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ։

Արեն Մկրտչյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին օգոստոսի 25-ին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մկրտչյանը կնշանակվի Լոռու մարզպետ։