410.74
4.03
387.71
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը «Եվրատեսիլ–2014» երգի մրցույթը բոյկոտելու մտադրություն չունի

18:04
25 Դեկտեմբերի 2013

Ավստրիայի ներկայացուցչի պատճառով Հայաստանը «Եվրատեսիլ–2014» երգի մրցույթը բոյկոտելու մտադրություն չունի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց  մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

Վերջին շրջանում մի շարք երկրներում, մասնավորապես Ռուսաստանում և Բելառուսում, կոչ են անում բոյկոտել «Եվրատեսիլ–2014» մրցույթը` Ավստրիայի մասնակցի` տրանսվիստիտ Կոնչիտա Վուրստի (իրական անունը` Թոմաս Նոյվիրտ) պատճառով։  change.org կայքում քաղաքացիները պահանջում են նաև երաժշտական մրցույթի հեռարձակման ժամանակ չցուցադրել ավստրիացի մասնակցի ելույթը։

«Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ–2014» մրցույթին։ Մենք մտադիր չենք բոյկոտել մրցույթը, քանի որ հարգում ենք կանոնները, որոնց համաձայն մրցույթի մասնակիցները կարող են բեմում ներկայանալ ցանկացած տեսքով։ Հակառակը, մենք հատուկ ոգևորությամբ ենք սպասում «Եվրատեսիլ–2014»–ին»,– ասաց Գասպարյանը։

Ըստ նրա, նմանօրինակ ակցիաները կարող են սովորական PR-քայլ լինել։

«Եվրատեսիլ–2014»–ի հայ մասնակիցը կորոշվի Ամանորի գիշերը Հայաստանի Հանրային հեռուստատեսության տոնական եթերում։

Մրցույթը կանցկացվի հաջորդ տարվա մայիսին Կոպենհագենում։ Մրցույթի բոլոր կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մարտի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մարտի 10-ին:

Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Այս տարի հիմնականում միջոցների բացակայության պատճառով մրցույթի մասնակցությունից հրաժարվել է Բուլղարիան, Սերբիան, Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը, Խորվաթիան և որոշ այլ երկրներ։

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին