+9
Եղանակը Երևանում
Հայ

Crisis Group-ը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր պատերազմ 2023թ.-ին

14:29
04 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. International Crisis Group (ICG) կազմակերպությունն իր տարեկան ակնարկում անդրադարձել է աշխարհում առկա 10 հակամարտություններին և ներկայացրել 2023 թվականի կանխատեսումները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում։

Ըստ կազմակերպության՝ Ուկրաինայի պատերազմի ազդեցությունը հատկապես սուր է եղել Հարավային Կովկասում, իսկ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե շարժվում են դեպի նոր առճակատում։

ICG -ի կանխատեսմամբ, նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020-ի վեցշաբաթյա հակամարտությունը, որի ընթացքում զոհվեց ավելի քան 7000 զինվոր, ադրբեջանական զինուժը ջախջախեց հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղում և մերձակա շրջաններում, որոնք գտնվում էին հայկական կողմի վերահսկողության տակ 1990-ականների սկզբից: Ի վերջո, Մոսկվան պայմանավորվեց հրադադարի շուրջ։

Կազմակերպությունից նշում են, որ այժմ հավասարակշռությունն էլ ավելի է փոխվել հօգուտ Ադրբեջանի։ Հայկական բանակը չի համալրել իր զորքերն ու սպառազինությունը, քանի որ Ռուսաստանը, որը նրա ավանդական զենք վաճառողն է, ինքն էլ մատակարարման պակաս ունի: Ադրբեջանում իրավիճակը հակառակն է՝ նրա բանակը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի բանակը, շատ ավելի լավ է զինված ու վայելում է Թուրքիայի աջակցությունը։ Բաքվին ոգևորում է նաև ադրբեջանական գազի նկատմամբ եվրոպական ավելացված պահանջարկը։

Ըստ ICG-ի, թեև ռուս խաղաղապահները տեղակայված են Լեռնային Ղարաբաղի դեռևս հայաբնակ շրջաններում, անցած տարի ռուսական ուժերը չկարողացան կասեցնել մի քանի հարձակում: Մարտ և օգոստոս ամիսներին ադրբեջանական զորքերը գրավեցին նոր տարածքներ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր լեռներում։ Սեպտեմբերին ադրբեջանական ուժերը գրավեցին տարածքներ հենց Հայաստանի ներսում։

Նշվում է, որ 2021 թվականի վերջին Մոսկվան համաձայնեց ԵՄ նոր միջնորդությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հույս ունենալով ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ջանքերը, որոնք դեռևս մեծ հաջողությունների չեն հասել։ Սակայն Ուկրաինայում իրադարձությունների մեկնարկից հետո Մոսկվան ԵՄ դիվանագիտությունը դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու ավելի լայն ջանքերի մի մաս: Չնայած արևմտյան մայրաքաղաքների փորձերին, Կրեմլը հրաժարվում է միջամտել։

Արդյունքում, ըստ ICG -ի, շրջանառվում է համաձայնագրերի երկու նախագիծ՝ մեկը պատրաստել է Ռուսաստանը, իսկ մյուսը համատեղ մշակվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից՝ Արևմուտքի աջակցությամբ (որի բազմաթիվ բաժիններ հակասում են երկու կողմերի դիրքորոշումներին)։ Այս նախագծերից յուրաքանչյուրը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի շրջաններում առևտրի հաստատմանը և կայունացմանը, իսկ Լեռնային Ղարաբաղում հայերի ճակատագիրը գտնվում է առանձին՝ դեռ չնախաձեռնված գործընթացի շրջանակում։

«Վտանգը կայանում է նրանում, որ եթե բանակցությունները որևէ բանի չհանգեցնեն, կամ հերթական սրացումը արգելակի ինչպես Մոսկվայի առաջարկած, այնպես էլ Արևմուտքի աջակցությունը ստացած տարբերակները, ապա Ադրբեջանն ուժով կվերցնի այն ամենը, ինչ կարող է», - եզրափակել են ICG-ի փորձագետները։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ