Կանադան և Մեծ Բրիտանիան կոչ են անում դադարեցնել բռնությունը ԼՂ հակամարտության գոտում

06.10.2020, 19:09
Կանադան և Մեծ Բրիտանիան կոչ են անում դադարեցնել բռնությունը ԼՂ հակամարտության գոտում
Կանադան և Մեծ Բրիտանիան կոչ են անում դադարեցնել բռնությունը ԼՂ հակամարտության գոտում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կանադան և Մեծ Բրիտանիան կրկին հայտարարել են ԼՂ հակամատության գոտում շարունակական ռազմական գործողւթյունները վերջ դնելու հրատապ անհրաժեշտության մասին:

«Մենք հատկապես մտահոգված ենք բնակելի թաղամասերի գնդակոծման մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք ցավակցել դժբախտաբար զոհված քաղաքացիների ընտանիքներին: Հակամարտող կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և պահպանեն հրադադարի ռեժիմը», - նշվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանի և իր բրիտանացի գործընկեր Դոմինիկ Ռաաբի համատեղ հայտարարության մեջ, որը տեղադրված է Կանադայի Արտաքին գործերի նախարարության կայքում:

Շամպանն ու Ռաաբը վռականորեն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները և կոչ են անում բոլոր արտաքին ուժերին և երկու երկրներին բարեկամ երկրներին կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խորացնել ճգնաժամը:

«Ժամանակն է հասունացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համար: Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների, այլ ոչ թե ռազմական գործողությունների միջոցով: Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերադառնան բանակցությունների սեղան, որպեսզի աշխատեն այդ նպատակին հասնել առանց նախապայմանների », - նշվում է փաստաթղթում: