526.33
7.47
477.22
-1
Եղանակը Երևանում
Հայ

Բլոգեր Լապշինին հանձնեցին Բաքվին

00:37
08 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ում երեքշաբթի Մինսկից տեղափոխեցին Բաքու, փոխանցել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին, հայտնել է Ինտերֆաքսի թղթակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը, որով նա բողոքարկում էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումը։

Երեքշաբթի երեկոյան բլոգերը տեղափոխվել է Բաքու հատուկ չվերթով:

Դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նման անձանց արգելվում է այցելել Ադրբեջան։ Այդուհանդերձ, 2015 թ.–ի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով մուտք է գործել Ադրբեջան։

Բլոգերին հաջողվել է հատել սահմանն ու հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում իր անունը (Ալեքսանդր) այլ կերպ է գրված (Օլեքսանդր)։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։

Հունվարի 20–ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը որոշում է ընդունել բավարարել Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայցը։

Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Լապշինի բողոքը>>

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3–ին Մինսկում ասուլիսի ժամանակ պահանջել է որքան հնարավոր է շուտ կատարել դատարանի վճիռը և արտահանձնել Լապշինին, քանի որ ըստ Լուկաշենկոյի` այդ որոշումն օրինական է։

Բաքվի վարկածով, Լապշինն առանց ադրբեջանական կողմի պաշոտանական թույլտվությունը ստանալու՝ 2011 թվականի ապրիլին և 2012 թվականի հոկտեմբորին ապօրինաբար այցելել է Ղարաբաղ՝ խախտելով «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին» և «Անձնագրերի մասին» օրենքների դրույթները:

Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 6-ի և հունիսի 29-ի իր ուղերձներում Լապշինը կոչ է արել ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ է Ադրբեջանի իշխանություններին Լապշինի արտահանձնմանը: «Մենք դեմ ենք այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին երրորդ երկիր արտահանձնելուն»,- ասել էր Լավրովը: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:42
11 Նոյեմբերի 2019
Մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ. Լավրով (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
20:16
07 Նոյեմբերի 2019
The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
13:50
06 Նոյեմբերի 2019
Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին. Bloomberg
Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին:
18:17
05 Նոյեմբերի 2019
Թուրք գրող Օրհան Փամուքը մեկնաբանել է հալածանքները, որոնց ենթարկվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար
Թուրք գրող Օրհան Փամուքը մեկնաբանել է հալածանքները, որոնց ենթարկվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար:
11:00
03 Նոյեմբերի 2019
New York Times–ը` Հայաստանի «թավշյա» հեղափոխության, տիրող մթնոլորտի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման մասին
New York Times–ը հոդված է հրապարակել Հայաստանի «թավշյա» հեղափոխության, տիրող մթնոլորտի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման մասին։
16:37
01 Նոյեմբերի 2019
Զոհրաբ Մնացականյանը բացահայտել է Լավրովի այցի օրակարգը
Զոհրաբ Մնացականյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում բացահայտեց իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի այցի օրակարգը:
13:14
01 Նոյեմբերի 2019
ՌԴ Պետդումայի խոսնակը կայցելի Հայաստան
Նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
11:00
01 Նոյեմբերի 2019
Մնացականյան–Մամեդյարով հանդիպման ակնկալիքները. պատմել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գևեմինգերը նախօրեին տարվա ընթացքում երկրորդ անգամ բանակցություններ են անցկացրել Մոսկվայում։
21:02
31 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ–ն սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։
19:24
31 Հոկտեմբերի 2019
Փաշինյան–Մեդվեդև հեռախոսազրույց. քննարկվել է պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
18:02
31 Հոկտեմբերի 2019
«Դա պատմական ճեղքում է հայերի համար». Սոլովյովը` ԱՄՆ-ում Հայոց ցեասպանությունը ճանաչող բաձևի ընդունման մասին (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը նշել է, որ բազմաչարչար հայ ժողովուրդի համար ԱՄՆ-ում տեղի ունեցածը, անկասկած, մեծ ուրախություն է:
15:33
31 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ–ն օգտագործում է Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար. Սաֆրաստյան
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ ԱՄՆ–ն օգտագործում է Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։