ԲՀԿ–ն ներկայացրել է կուսակցական ընտրացուցակի առաջին տասնյակը

14.11.2018, 20:10
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանական առաջիկա ընտրությունների համապետական ընտրացուցակի առաջին տասնյակը։
ԲՀԿ–ն ներկայացրել է կուսակցական ընտրացուցակի առաջին տասնյակը
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանական առաջիկա ընտրությունների համապետական ընտրացուցակի առաջին տասնյակը։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

Ցուցակը գլխավորել է ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երկրորդը փոխխոսնակ Միքայել Մելքումյանն է, այնուհետև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Տիգրան Ուրիխանյանը։

Загружается новость ... "Лево"

Վեցերորդ տեղում է Ավագանու խորհրդում ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը, յոթերորդում` Վահե Էնֆիաջյանը։ Նրանց հետևում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Գևորգ Պետրոսյանը և Սերգեյ Բագրատյանը։

Ավելի վաղ «Իմ քայլը» հրապարակել է իր ցուցակի առաջին տասնյակը, ԶԼՄ–ները ներկայացնում են նաև ՀՀԿ ցուցակի առաջին ութնյակը, ՀՅԴ–ն նշել է իր ցուցակի առաջին եռյակը։

ԿԸՀ–ին նախընտրական ցուցակների ներկայացման վերջնաժամկետը լրացավ նոյեմբերի 14–ի ժամը 18։00–ին։ -0-