ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԺ։
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը՝ նշելով, որ եթե նման հանդիպում տեղի ունենա, ապա քննարկվելու է արտահերթ ընտրությունների օրակարգը
Загружается новость ...
"Право"
«ԲՀԿ-ի որոշման ոչ մի բան չի փոխվել, հանդիպումից հետո ես ձեզ կասեմ»,- ասաց Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում լինելո՞ւ է և ինչ ո՞րն է օրակարգը։
Գագիկ Ծառուկյանը այլ հարցերի չպատասխանեց և ԲՀԿ-ական մյուս անդամների հետ մտավ խմբակցության սենյակ, որտեղ տեղի կունենա խմբակցության նիստը։-0-