Բարեբախտաբար, աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը բաժանում է։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Արցախը, տանք Ալիևին, ինչ ուզում է Էրդողանը՝ տանք, Ալիևին՝ տանք, վաղը ասելու է Մակրոնը, Թրամփը, Հայաստանի հաշվին Մայր Թերեզա է աշխատում այս մարդը։ Տպավորությունը սա է։
«Բարեբախտաբար, աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ»,-ասել է նա։
Նա ավելացրել է, որ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու՝ Ալիևի տրամադրությունից:
«Այդ փաստաթղթերում և ընդհանրապես ոչ մի տեղ չկան երաշխիքներ, երաշխավորներ, մեխանիզմներ և խախտելու դեպքում ինչ է կատարվելու: Ավելի ճիշտ, ոչ թե խաղաղություն, այլ կա զինադադար՝ մեկ մարդու տրամադրությունից կախված»,- ասել է նա:

