583.47
6.5
494.76
+8
Եղանակը Երևանում
Հայ

Բաքուն Թուրքիայի աջակցությամբ բացահայտ ագրեսոր է ԼՂ հակամարտության մեջ. Փարիզի քաղաքապետ

16:10
19 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բաքուն Թուրքիայի աջակցությամբ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության ագրեսորը, հայտնել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Nouvelles d’Arménie Magazine-ի հետ զրույցում:

«Այս ռեժիմը շատ մեծ պատասխանատվություն է կրում: Ղարաբաղի և նրա ժողովրդի ապագայի մասին որոշումը պետք է ընդունվի Մինսկի խմբի կողմից, որը միավորում է Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Հույս ունեմ, որ այն կկարողանա որքան հնարավոր է շուտ վերջ դնել հակամարտությանը և սկսել տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատման նպատակով բանակցություններ»,- հայտնել է նա:
Իդալգոն առանձին շեշտել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը մանիպուլացնում է ազգային թեմատիկան, իսկ Հայոց ցեղասպանության հերքումը միայն դրդում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իրականացմանը:

«Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումը լիներ, ապա տարակուսել պետք չէր: Բայց ԱԳՆ-ն համարում է, որ միայն Մինսկի խումբը կարող է ապահովել խաղաղությանն ու ավնտանգությանը վերադարձը: Այդ պատճառով չեմ ցանկանում խոչընդոտել խաղաղ լուծման որոնման շուրջ Ֆրանսիայի ջանքերին»,- նշել է նա:

Ինչպես նշել է քաղաքապետը, նպատակն այն է, որ հայերը կարողանան հանգիստ ապրել ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Այս իմաստով Իդալգոն համերաշխություն է հայտնել ֆրանսիական կառավարության առաջնահերթություններին, որը Մինսկի խմբի հետ միասին ձգտում է հակամարտության դադարեցմանը և բանակցությունների վերականգնմանը:

Ինչ վերաբերում է Արցախը ճանաչելուն, նա նշել է, որ չնայած անձամբ կողմ է ինքնորոշմանը, սակայն ի տարբերություն Միլանի և Ժնևի Փարիզի քաղաքապետարանը չունի իրավաբանական հնարավորություն համապատասխան որոշում ընդունելու:

Միաժամանակ, Իդալգոն հայտնել է, որ, որպես Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ, որի անդամն, այդ թվում, հանդիսանում է Երևանը, նա հանդես եկավ գաղթականներին 50 հազ եվրո չափով օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:49
12 Նոյեմբերի 2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել
21:40
11 Նոյեմբերի 2020
ՀՀ պատգամավորները չեն հանդիպել խորհրդարանի արտահերթ նիստում՝ Փաշինյանի հրաժարականի հարցով. Պետրոսյան
Այսօր ժամը 20:00-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստի քվորում չի հավաքվել
21:04
11 Նոյեմբերի 2020
Արցախի վերաբերյալ համաձայնագիրը լուրջ անհանգստություն է առաջացրել հայ ժողովրդի մեջ. նախագահը և կաթողիկոսը կարևորել են երկրում կայունության պահպանումը (ՎԻԴԵՈ)
անրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ․ ՎԻԴԵՈ
19:30
11 Նոյեմբերի 2020
ՀՀ ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է 20:00-ին
Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 20:00-ին
19:18
11 Նոյեմբերի 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ․ անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքված են
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտադիր է խորհրդարանի արտահերթ նիստ գումարել սեփական օրակարգով
19:10
11 Նոյեմբերի 2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու գործընթացը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց է նախաձեռնում
17:16
11 Նոյեմբերի 2020
ԱԱԾ-ն հետաձգել է իր հրավերը Սերժ Սարգսյանին
Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է
14:58
11 Նոյեմբերի 2020
Վանեցյանը՝ ՀՀ-ի կողմից Ղարաբաղի շուրջ փաստաթղթի ստորագրման պատճառների ու հետևանքների, քաղաքացական պատերազմի վտանգի և ընդդիմության օրակարգի մասին
Վանեցյանը՝ ՀՀ-ի կողմից Ղարաբաղի շուրջ փաստաթղթի ստորագրման պատճառների ու հետևանքների, քաղաքացական պատերազմի վտանգի և ընդդիմության օրակարգի մասին
22:27
10 Նոյեմբերի 2020
Գախարիան Փաշինյանի հետ զրույցում ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ
22:18
10 Նոյեմբերի 2020
ՀՀԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ․ ՎԻԴԵՈ
21:48
10 Նոյեմբերի 2020
ՀՅԴ-ի ներկայացուցիչները ՀՀ նախագահին հայտնել են Ղարաբաղի հարցի շուրջ համազգային կոնսենսուսի անհրաժեշտության մասին (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ․ ՎԻԴԵՈ
21:15
10 Նոյեմբերի 2020
Վանեցյանը ՀՀ նախագահին ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու իր կուսակցության տեսլականը (ՎԻԴԵՈ)
Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ. ՎԻԴԵՈ