Բանավեճը` միայն ուղիղ եթերի ձևաչափով. Նաիրա Զոհրաբյանը Հայկ Մարությանի հետ նախընտրական բանավեճերի մասին
20.09.2018,
20:17
Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում բանավեճերի մասնակցելուց հրաժարվելը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունում բանավեճերի մասնակցելուց հրաժարվելը։
Երևանի քաղաքապետի թեկնածուների բանավեճերը կկայանան սեպտեմբերի 21–ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։ Բանավեճերին մասնակցելու մտադրությունն արդեն հաստատել են 10 թեկնածուները, բացի Նաիրա Զոհրաբյանից և Մանուել Գասպարյանից։ Վերջինս չի կարողնա մասնակցել բանավեճերին մոր մահվան կապակցությամբ։
«Սա աբսուրդ է։ Հարգելի լրագրողներ, դուք տեսե՞լ եք բանավեճեր նախնական տեսագրության տեսքով։ Ինձ, որպես լրագրողի, անհասկանալի է ձայնագրված դեբատների էությունը։ Կարծում եմ` դա վիրավորանք է մյուս թեկնածուների և զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ։ Բանավեճերն ընդունում եմ միայն ուղիղ եթերում»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով, քաղաքական բանավեճերի նախնական ձայնագրությամբ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է միայն մեկ թեկնածուի օրակարգը, շահերը և ձևաչափը։
Զոհրաբյանը միաժամանակ վերահաստատեց ուղիղ եթերում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի հետ քաղաքական բանավեճի մասնակցելու պատրաստակամությունը։
«Քանի որ ես երբեք չեմ խուսափել բանավեճերի մասնակցելուց, ձեր օգնությամբ կրկին դիմում եմ «Իմ քյալը» դաշինքի թեկնածուին` հեշտացնելով նրա խնդիրը։ Համաձայն եմ ընդունել բանավեճերի Ձեր օրակարգը, բայց միայն Ձեզ հետ ուղիղ եթերի ձևաչափով»,– ասաց նա, դիմելով Մարությանին, մասնավորապես, պատրաստակամություն հայտնելով բանավիճել ղարաբաղյան կարգավորման թեմայով։
Մեկնաբանելով լրագրողների այն ռեմարկը, թե արդյոք Մարությանին բանավեճի կանչելն անհարգալից վերաբերմունքի դրսևորում չէ մյուս թեկնածուների նկատմամբ, Զոհրաբյանն ասաց, որ թեկնածուներից ոչ ոք երբեք չի հայտարարել, թե «իրենց դեմը խաղ չկա» կամ բաժանել թեկնածուներին «սևերի» և «սպիտակների»։
«Համապատասխանաբար, բանավեճերի օրակարգի հարցու ունեմ միայն «Իմ ելքը» դաշինքի թեկնածուի հետ»,– ասաց նա, միաժամանակ նշելով, որ հնարավոր չէ ուղիղ եթերով բանավեճեր կազմակիերպել միանգամից 12 թեկնածուների համար։
Երևանի ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23–ին։ -0-

Загружается новость ... "Лево"