433.35
4.31
399.77
+7
Եղանակը Երևանում
Հայ

Բակո Սահակյան. և՛ հիմա, և՛ նախկինում Հայաստանի իշխանությունները տեղեկացնում էին Արցախին վերջին զարգացումների մասին

18:44
05 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չորեքշաբթի անդրադարձել է այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «դավադիր ուժերի» հետ կապված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Բանակցային գործընթացի քննարկումն ազնիվ և սկզբունքային է

«Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին»,– ասել է Արցախի նախագահն «Արցախպրես» լրատվական գործակալությանը և «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում` պատասխանելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին։

Արցախի նախագահն ավելացրել է, որ Փաշինյանի` Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո բանակցային գործընթացն այն առաջնային հարցերից էր, որոնց շուրջ քննարկումներ են եղել նրանց միջև: Բակո Սահակյանը դրանք որակել է ազնիվ և սկզբունքային, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել է:

Լիարժեք ֆորմատ` Արցախի մասնակցությամբ

Սահակյանը նշել է, որ վերջերս Հայաստանի վարչապետը տրամադրել է Արցախի իշխանությանը որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Արցախի իշխանություններն էլ իրենց հերթին, Սահակյանի խոսքով, Հայաստանի վարչապետին են փոխանցել բանակցային գործընթացին առնչվող իրենց մոտ առկա փաստաթղթերի փաթեթը:

Այս համատեքստում նա ընդգծել է, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ:

Загружается новость ... "Право"

Կա դավադիր` կա պատիժ

Պատասխանելով Փաշինյանի կողմից հողեր ծախելու և դավադիր ուժերի առկայության վերաբերյալ հարցին` Բակո Սահակյանը նշել է, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա պետք է տեղեկացնեն, և իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն:
Ընդգծելով երկու պետությունների ձեռք բերած միասնականությունը, Բակո Սահակյանն անթույլատրելի է համարել այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում:

Դավադրական և կասկածամիտ պահելաձևին` ոչ

«Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը»,– ընդգծել է Արցախի առաջնորդը, հավելելով, որ պետք է անել ամեն ինչ հայրենիքի միասնականությունը պահպանելու համար: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին