ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է հոգևորականի հասցեին հնչեցրած սպառնալիքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում գնացել է Սիսիան քաղաք և այցելեց տեղի եկեղեցի: Նա մոտեցել է ողջունելու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվին, բայց քահանան չսեղմեց վարչապետի ձեռքը՝ ժեստի միջոցով Փաշինյանին ուղղելով դեպի ելքը: Քահանայի նման գործողությունները դժգոհություն են առաջացրել սոցիալական ցանցի որոշ օգտատերերի մոտ, ովքեր սկսել են սպառնալիքներ հնչեցնել նրա հասցեին:
«Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը»,- գրել է Թաթոյանը Facebook-յան իր էջում:
Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ: Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
«Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը։
Загружается новость ... "Лево"
Նա նշել է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:
ՀՀ Օմբուդսմենի կարծիքով, պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:
«Քիչ առաջ խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք»,- նշել է Արման Թաթոյանը:-0-