Սպանությունների թվի աճը Հայաստանում` հասարակությունում ագրեսիայի հետևանք
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հաճախակի դարձած սպանությունները պայմանավորված են հասարակությունում ագրեսիայի աճով, երեքշաբթի լրագրողներին ասաց իրավաբան–հոգեբան Արկադի Մեհրաբյանը։
«Դա տեղի է ունենում գաղափարախոսական համակարգման բացակայության պատճառով։ Ժամանակակից հեռուստատեսությունն ու գրականությունը նույնպես կարող են մեծացնել մարդկանց ագրեսիվությունը», – ավելացրեց Մեհրաբյանը։
Նրա խոսքերով` սպանության տարածված դրդապատճառներից կարելի է նշել բռնության միջոցով ինքնահաստատվելը, խանդը, նախանձը և շահին ձգտելու ցանկությունը։
«Հաճախ պոտենցիալ մարդասպանները դիմում են այդ քայլին, չգիտակցելով, թե ինչ պատիժ կարող են կրել հետագայում», – ավելացրեց հոգեբանը։
Նա նշեց, որ ինքնսպանությունների հիմնական պատճառ կարող է դառնալ պիտանի չլինելու զգացումը, չլուծված խնդիրները, դեպրեսիվ մտածելակերպը, առաջիկա պատիժ կրելու վախը։ Դեռահասների ինքնասպանությունները կարող են լինել նաև անպատասխան սիրո հողի վրա։
Փորձագետը նշեց, որ պարզել, թե իսկապե՞ս դեպրեսիվ վիճակում գտնվող մարդը կարող է ինքնասպան լինել, կարող է միայն պրոֆեսիոնալը։
Մեհրաբյանի խոսքով` ենթամշակույթների և տարատեսակ քայքայիչ պաշտամունքների աճը նույնպես ազդում է ինքնասպանությունների և սպանությունների թվի մեծացման վրա։
2015 թվականի առաջին կիսամյակում կատարվել է 22 սպանություն և սպանության 24 փորձ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 27 և 22 –ի դիմաց։ -0-

