Հայաստանն արգելել է 700 կգ ժամկետանց հյութի կոնցենտրատի և դենդողի ներմուծումը Բուլղարիայից

12.08.2015, 19:17
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Բուլղարիայից Հայաստան ներմուծել 700 կգ ժամկետանց հյութի կոնցենտրատ և դոնդող, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը ։
Հայաստանն արգելել է 700 կգ ժամկետանց հյութի կոնցենտրատի և դենդողի ներմուծումը Բուլղարիայից

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի /Նովոստի–Արմենիա/.. Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Բուլղարիայից Հայաստան ներմուծել 700 կգ ժամկետանց հյութի կոնցենտրատ և դոնդող, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը ։

«Սահմանում վերահսկման արդյունքում պարզվել է, որ  ծիրանի, ելակի և մանգոյի հյութերի կոնցենտրատի խմբաքանակն, ինչպես նաև դոնդողը, ժամկետանց են։ Տարայի վրա հայտնաբերվել է կրկնակի մակնշում, ինչպես նաև չկար տեղեկություն հայերենով», – գրված է հաղորդագրության մեջ։

Ներմուծողին առաջարկվել է սահմանված կարգով ետ վերադարձնել բեռը և օգտահանել կամ ոչնչացնել այն։ -0-