Երևանում բացվել է «DoubleTree BY HILTON» հյուրանոցը
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Շաբաթ օրը Երևանում տեղի է ունեցել «DoubleTree BY HILTON» հյուրանոցի հանդիսավոր բացումը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։
Նոր հինգ աստղանի հյուրանոցի շինարարական աշխատանքներն իրականացրել է «Renco» իտալական ընկերությունը 16 ամսվա ընթացքում։ «DoubleTree BY HILTON» հյուրանոցի շենքը, որը գտնվում է նախկին հեծանվահրապարակի տարածքում, զբաղեցնում է 16 հազար քմ մակերես։ Հյուրանոցի շինարարության մեջ կատարված ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 35 մլն դոլար։
Հյուրանոցը, որը Հայաստանում Hilton–ի առաջին և միակ օբյեկտն է, միացել է Hilton աշխարհահռչակ ցանցին, որը գործում է աշխարհի 94 երկրներում։
««Renco» ընկերությունն արդեն հասցրել է Հայաստանում իրականացրել բազմաթիվ նախագծեր, որոնց թվում են «Երևան», «Կոնգրես» հյուրանոցները», Դիլիջանում գտնվող Կենտրոնական բանկի շենքը, «Պիացցա–Գրանդե» բիզնես կենտրոնը», – լրագրողներին ասաց «Renco» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ջովանի Ռուբինին։
«DoubleTree BY HILTON» հյուրանոցում նախատեսված է 176 համար, սրճարան–բարեր և ռեստորաններ, կոնֆերանսի համար նախատեսված սրահներ, ֆիտնես կենտրոն։ Հյուրանոցի գործարկման դեպքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ։
Հիմա Հայաստանում գործում են հյուրանոցային տնտեսության 337 օբյեկտներ, որոնց թվում են` հյուրանոցներ, մոթելներ առողջարանային համալիրներ, պանսիոնատներ, հանգստյան տներ, իջևանատներ, միաժամանակ այդ օբյեկտների 36 տոկոսը գտնվում է Երևանում, իսկ 64 տոկոսը` մարզերում։–0–

