Արտասահմանում աշխատող հայ գիտնականները կներգրավվեն ՀՀ-ում ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքներում

14.02.2014, 15:52
Հայաստանում, ինչպես նաև արտասահմանում աշխատող հայ գիտնականներն ու մասնագետները կներգրավվեն հանրապետության ռազմական արդյունավետության ոլորտի գործունեությանը, հաղորդում է ԱԱԽ մամուլի ծառայությունը։
Արտասահմանում աշխատող հայ գիտնականները կներգրավվեն ՀՀ-ում ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում, ինչպես նաև արտասահմանում աշխատող հայ գիտնականներն ու մասնագետները կներգրավվեն հանրապետության ռազմական արդյունավետության ոլորտի գործունեությանը, հաղորդում է ԱԱԽ մամուլի ծառայությունը։

Նման որոշում է ընդունվել Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական աշխատանքների կազմակերպման խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում։

Խորհուրդը քննարկել է նաև ռազմական արդյունաբերության և գիտության կապի առկա վիճակը և զարգացման ու ամրապնդման հնարավորությունները:

Հավանության է արժանացել 20 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթը, որոնց հետ կապված տեղի կունենան համապատասխան քննարկումներ և կմշակվի գործողությունների ծրագիր: –0–