ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Կենգուրու 2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը սկսվել է երկուշաբթի և կշարունակվի մինչև փետրվարի 23-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց մրցույթի կազմակերպիչ «Այբ» Կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, համար երեխաների վճարման վերջնաժամկետն է փետրվարի 17-ը, դպրոցները հայտերը պետք է ներկայացնեն մարզային համակարգողներին: Մաթեմատիկական մրցույթի բոլոր խնդիրները կներկայացվեն հայերեն և ռուսերեն լեզուներով:
Մրցույթը կանցկացվի Հայաստանում մարտի 15-ին: Մրցութային առաջին փաթեթը, որը պարունակում է դպրոցի հայտի ձևը, անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ տեղեկություններ, արդեն ուղարկվել է հանրապետության և Արցախի ավելի քան 1250 դպրոցների:
Ինչպես ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, «Այբ» հիմնադրամը շնորհակալություն է հայտնել «Կենգուրու 2011» մրցույթի բոլոր մասնակիցներին:
«Կենգուրու» մրցույթի պաշտոնական կազմակերպիչը Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամն է: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: -0-