ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-4-ը մեկնել է Բելգիա, հաղորդում է Հայաստանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Հայկական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափերով նիստերին:
Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից, 2008 թվականից Կոսովոյի հայ խաղաղապահների թիվն ավելացել է մինչև վաշտի՝ բաղկացած երկու դասակից (70 մարդ)։
Աֆղանստանում հայ խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են Կունդուզ և Մազարի-Շարիֆ արվարձաններում՝ ISAF Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում։
Հայաստանը մեծացրել է իր խաղաղապահների թիվն Աֆղանստանում՝ Մազարի-Շարիֆ արվարձանում տեղակայելով 81 մարդուց բաղկացած համակազմ և ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությանը տրամադրելով 5 հրահանգիչների:
Հաշվի առնելով Կունդուզում տեղակայված համակազմը՝ (40 զինծառայող) տվյալ պահին Աֆղանստանում Գերմանական հրամանատարության ներքո գտնվում է 126 հայ զինծառայող:--0--