ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակվող և ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրականացման նպատակով Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ընտրատեղամասեր կստեղծվեն, նշվում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:
«Լոռու և Շիրակի մարզերում բնակվող և ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկել Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության ընտրատեղամասում՝ ք. Գյումրի, Գարեգին Նժդեհի փողոց, տ. 1 հասցեով: Հայաստանի մնացած մարզերում և հանրապետության մայրաքաղաքում բնակվող և ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են քվեարկել ՀՀ-ում գտնվող ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում, որը գտնվում է ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչի փողոց, տ 13ա հասցեում», - նշվում է տեղեկատվության մեջ:
Ընտրությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ԶԼՄ-ների միջոցով և ընտրատեղամասերում:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի 2011 թ.-ի նոյեմբերի 25-ի № 442/ФЗ որոշման համաձայն՝ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ.-ի մարտի 4-ին:-0-