ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բոլոր մարզերում հունվարի 31-ից մինչև փետրվարի 2-ը ձյան տեղումներ են սպասվում, երեքշաբթի տեղեկացվում է ՀՀ ԱԻՆ կայքում:
Ըստ տեղեկատվության՝ փետրվարի առաջին օրերին Հայաստանի մարզերի զգալի մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ մառախուղ:
Հանգստյան օրերին տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, սակայն արդեն փետրվարի 2-ի կեսօրին ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով:
Ըստ կանխատեսման՝ փետրվարի 4-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով:
Օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ առաջիկա երեք օրերի ընթացքում մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ուրբաթ և շաբաթ օրերին տեղումներ չեն սպասվում: -0-