ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում, երկուշաբթի Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ –ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
«Մենք ողջունում ենք երկրում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու դիրքորոշումը», - ասել է Լիչը:
Նրա խոսքերով՝ ընտրությունները կդառնան կարևոր փուլ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում: «Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես խոստացել է պետության նախագահը, ապա դա կդառնա ևս մեկ քայլ երկրի և հասարակության ժողովրդավարացման ճանապարհին», - նշել է Լիչը:
«Հուսով ենք, որ այս տարի ևս նախկինի պես հանրապետության նախագահը կհրավիրի մեզ և այլ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին մասնակցել ընտրություններին՝ որպես դիտորդներ», - նշել է դեսպանը:
Լիչի խոսքերով՝ դեսպանատունն ամեն կերպ աջակցելու և նպաստելու է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը:
ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012 թ.-ի մայիսին:-0-