416.32
6.61
408.2
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայ և եվրոպացի մոդելիերների համատեղ աշխատանքները կներկայացվեն Երևանում

14:20
30 Հունվարի 2012

Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության  10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում 10 հայ և եվրոպացի մոդելիերների աշխատանքները կներկայացվեն փետրվարի 1-ին Երևանի «Գաֆեսջյան» արվեստի կենտրոնում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը:

«Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում, և այն մեկնարկում է հատկապես մոդելիերների ցուցահանդեսով, որը կանցկացվի «Նորաձևության ուղին» կարգախոսով, և միասնական ամբողջականության մեջ կհամախմբի տարբեր ժողովուրդների նորաձևությունը»,- ասաց Սարիբեկյանը:

Ըստ նրա՝ ցուցահանդեսին մասնակցելու համար ընտրվել են Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Չեխիայի, Ռումինիայի մոդելիերները, ովքեր իրենց հայ գործընկերների հետ մի քանի ամիսների ընթացքում աշխատել են այդ նախագծման իրականացման ուղղությամբ:

Բացի այդ, փետրվարի 10-ին կհայտարարվեն Բրիտանական Խորհրդի կողմից անցկացվող «Նա/Նե» լրագրողական աշխատանքների ամենամյա մրցույթի հաղթողների անունները: «Տարեցտարի աճում է այն լրագրողների քանակը, ովքեր ցանկանում են մասնակցել մրցույթին, և այս տարի մենք հայտերի ռեկորդային քանակ ենք ստացել՝ ավելի քան 300 հայտ»,- ասաց գրասենյակի ղեկավարը:

Հոբելյանական միջոցառումների շրջանակներում տեղի կունենա բրիտանական կինոյի 10-րդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն Լոնդոնում 2012թ.-ի կայանալիք Օլիմպիական խաղերի վերաբերյալ ֆիլմը, մարդու իրավունքների պաշտպանության մասին կինոնկարը և Չարլզ Դիկենսի 200-ամյակին նվիրված ֆիլմը:

«Բացի տոնական միջոցառումներից, մենք նախատեսում ենք մի շարք սեմինարներ և դասընթացներ անցկացնել, մասնավորապես՝ շուտով կանցկացվեն հայ լուսանկարիչ թղթակիցների համար նախատեսված սեմինարները»,- ավելացրեց Սարիբեկյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը