ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը երկուշաբթի կայցելի Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետությունում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից:
«Այցի ընթացքում Լեֆորը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:-0-