«Այբ» կրթական հիմնադրամը նախատեսում է բարձրացնել հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը մրցույթ կազմակերպելու ճանապարհով, ուրբաթ «Ռուսական արջուկ-2011» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ ասաց «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:
«Մենք մտադիր ենք հայոց լեզվի միջազգային մրցույթ կազմակերպել: Սկզբում մենք այն կանցկացնենք Հայաստանում ՝ աստիճանաբար ընդլայնելով աշխարհագրությունն այն երկրներում, որտեղ հայկական սփյուռք կա»,- ասաց նա:
Ըստ նրա, մրցույթը թույլ կտա զարգացնել մայրենի լեզվի նկատմամբ սերը և այն առավել գրավիչ դարձնել:
Միաժամանակ նա ընդգծեց, որ «Այբ» հիմնադրամին մրցույթը կազմակերպելու համար երկու տարի կպահանջվի, քանի որ հիմնական բարդությունը մրցույթի համար գրավոր առաջադրանքներ գրելն է և համապատասխան մասնագետներ գտնելը:
«Այբ» կրթական հիմնադրամը, որը պաշտոնապես Հայաստանում հիմնվել է 2006 թվականի դեկտեմբերին, ուղղված է Հայաստանում կրթության նոր մշակույթի զարգացմանը և երկրի կրթական ոլորտի կատարելագործման աջակցությանը, կրթության և կարիերայի զարգացման հարցերում աշակերտների և երիտասարդության աջակցությանը, ինչպես նաև կրթության ոլորտում կազմակերպությունների օժանդակությանը։
«Այբի» առաջնահերթությունն է ուսուցման այնպիսի մոդելների ստեղծումը, որոնք օրինակելի կլինեն և իրենց հետևից կտանեն կրթական ողջ համակարգը։ Գործունեության ընթացքում Հիմնադրամը կյանքի է կոչել մի շարք այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են առարկայական խորացված գիտելիքները, դպրոցական ժամանակակից լաբորատորիաների նախագծումը և ստեղծումը, դասավանդման առաջատար մեթոդների մշակումը։ -0-