426.35
7.46
407.95
+25
Եղանակը Երևանում
Հայ

Երեք զինծառայող ունեցող հինգ ընտանիքները դրամական պարգևներ են ստացել խորհրդարանաի խոսնակի կողմից

18:01
27 Հունվարի 2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ՝ ՀՀ զինված ուժերում երեք զինծառայող որդի ունեցող մի քանի ընտանիքներ Բանակի օրվա կապակցությամբ արժանացել են  ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրի և դրամական պարգևի:

Խոսնակը շնորհակալագրեր և դրամական պարգևներ է հանձնել Դանիելյան, Գևորգյան, Գլջիյան, Ավետիսյան և Նիկոյան ընտանիքների 15 զինվորներին:

«Ես ուզում եմ շնորհավորել ձեզ, որ դուք բանակի կողքին են գտնվում՝ դրա հիմքը հանդիսանալով, որքանով որ քաջ չլինի զինվորը, ինչ տեխնիկայով էլ զինված չլինի, նա իրեն վստահ չէր զգա, եթե հասարակության աջակցությունը չզգար»,- ասել է Նիկոյանը:

Ըստ նրա, խորհրդանշական է հայոց բանակի զինվորների ներկայությունը հայոց խորհրդարանում` որպես ուժի և իրավունքի միասնություն, որովհետև բանակը խորհրդանշում է ուժը, իսկ խորհրդարանը` օրենքը, որոնք երկուսն էլ գերակա են անարդարության և որևիցե ոտնձգության նկատմամբ:
ԱԺ նախագահի կարգադրությամբ, Բանակի օրվա առթիվ, Ազգային ժողովի Պատվո մեդալով են պարգևատրվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Առաքել Մովսիսյանը, Սեդրակ Սարոյանը, Արթուր Աղաբեկյանը:
«Այսօր պարգևների են արժանացել ոչ միայն զինվորների ընտանիքի անդամները, այլ նաև պատգամավորները, ովքեր դեռ երեկ զինծառայողներ էին, և ես վստահ եմ, որ նրանք առաջին վտանգի դեպքում ձեզ հետ կգնան պաշտպանելու իրեն Հայրենիքը»,- հայտնել է խոսնակը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին ԱԺ նախագահին և մի շարք պատգամավորների հանձնել է «ՀՀ զինված ուժեր - 20 տարի» հոբելյանական մեդալը՝ զինված ուժերի կայացման և բանակաշինության գործում ունեցած ներդրման համար: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան