Հայաստանի խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ
Թերթի համաձայն՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները պատրաստ են ընդունել նման առաջարկը, քանի որ իրենց կուսակցությունից թեկնածու չունեն:
Սակայն նրանք էլ իրենց հերթին սեփական պայմաններն են առաջադրում՝ հայտնվել միասնական համամասնական ցուցակի առաջին տասնյակում:
«Իսկ եթե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չանցնի խորհրդարան, ապա Հովհաննիսյանի թեկնածությանը սատարելը ինքնին դուրս է գալիս», - ասվում է թերթում:
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 2002թ., այն հարում է ազգային- ազատական ուղղությանը։ Ներկայումս կուսակցությունն ունի պատգամավորական 6 մանդատ։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հիմնադրվել է Հայոց համազգային շարժման նախկին անդամների կողմից, որը 90-ականներին գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: --0--