Հայաստանի ազգային գրադարանն ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը մտադիր են զարգացնել համագործակցությունը, հայկական բանակի 20-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ասել է Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
«Մենք գրքեր ենք նվիրում ձեր ինստիտուտին և պարտավորվում ենք այսուհետ ևս օգնել բուհին՝ տրամադրելով ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն գրականություն», - նշել է նա:
Զարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի ազգային գրադարանի և Ռազմական ինստիտուտի միջև համագործակցությունը նպաստում է կրթվածության մակարդակի բարձրացմանը: «Իսկ կրթված և լավ զինված բանակը պետությունն ավելի հզոր է դարձնում», - նշել է նա:
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչ, փոխգնդապետ Մարատ Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ազգային գրադարանին՝ կարևորելով հոգևոր արժեքների դերը ապագա սպայի, հրամանատարի և քաղաքացու կայացման գործում:-0-