Ընդդիմադիր ուժերը կանցնեն հայկական խորհրդարան, բայց մեծամասնություն չեն ստանա. փորձագետ

23.01.2012, 15:24
Ընդդիմադիր ուժերը կանցնեն հայկական խորհրդարան, բայց մեծամասնություն չեն ստանա. փորձագետ

Ընդդիմադիր կուսակցությունները կանցնեն ՀՀ ազգային ժողով, բայց միաժամանակ այնտեղ մեծամասնություն չեն ստանա, կարծում է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ԱՌՀՀԿ) փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

«Այդ ուժերը զգալի ընտրազանգված ունեն, ինչն էլ կապահովի նրանց մուտքը ՀՀ ազգային ժողով»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ միաժամանակ իշխանությունը չի խոչընդոտի նրանց խորհրդարան անցնելուն, ավելին՝ այն շահագրգռված է դրանում, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները ներկայացվեն խորհրդարան:

«Դրա հաշվին ՀՀ իշխանությունները կկարողանան զերծ մնալ երկրի քաղաքական ճգնաժամից, ինչպես նաև համաշխարհային հանրությանը, և ընդհանուր առմամբ՝ ողջ իշխանությանը, երկրում ընտրությունների անցկացման ժողովրդավարությունը կապացուցեն»,- ասաց նա:

Միաժամանակ Վարդանյանն ընդգծեց, որ իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի ընդդիմադիր ուժերը ՀՀ ազգային ժողովի ձայների մեծամասնությունը ստանան:

Ըստ նրա՝ ընդդիմությունը հասկանում է դա, և այդ պատճառով ամեն ինչ անում է, որպեսզի նոր գումարման խորհրդարանի մանդատների հնարավոր առավելագույն քանակ ստանա:

«Դրան էլ ուղղված են երկրի Ընտրական օրենսգրքի փոփոխման նրանց ջանքերը, քանի որ մեծամասնական համակարգը չեղյալ հայտարարելու դեպքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կզրկվի մանդատների որոշակի քանակից»,- նշեց Վարդանյանը:

«Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հունվարի 12-ին շրջանառության մեջ են մտցրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են մեծամասնական ընտրահամակարգի դյուրացում և անցում հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի:

Փորձագետն ավելացրեց, որ տվյալ պահին քիչ հավանական է ԸՕ փոփոխումը, որը կապված է լիովին համամասնական համակարգին անցնելու հետ:

ՀՀ Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից (41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական համակարգով, իսկ 90-ը՝ համամասնական համակարգով):

Ընթացիկ գումարման խորհրդարանում ներկայացված է հինգ խմբակցություն, որոնցից երեք կոալիցիոն են՝ ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները, ինչպես նաև երկու ընդդիմադիր՝ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը:

Իշխող ՀՀԿ-ն խորհրդարանում զբաղեցնում է տեղերի մեծամասնությունը՝ 63 մանդատ:-0-