ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շուրջ հիսուն քաղաքացի ստիպված է ոտքով հատել հայ-վրացական սահմանը ավտոբուսների վարորդների կողմից հայտարարված գործադուլի պատճառով, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
ՀՀ քաղաքացիները Ստամբուլից վերադառնում էին հայրենիք:
«Վարորդները հրաժարվել են շարունակել ճանապարհը՝ տուրիստական ընկերությունից պահանջելով վճարել աշխատավարձը: Այժմ ուղևորները վերցրել են իրենց բեռն ու ոտքով հատում են սահմանը», - ասել է Բալայանը:-0-