ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱԿ-ը հայտարարում է փետրվարի 17-ից հանրահավաքային ալիքի վերսկսման մասին, որոնց հիմնական պահանջը կլինի երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովող մեխանիզմների ձևավորումը, հաղորդում է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկատվության՝ կոնգրեսը նախօրեին արդեն հաստատել և հրապարակել է իր նախընտրական պլատֆորմը, որում ներառված են արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման առաջարկները, ինչպես նաև երկրում իրավական իշխանության հաստատումը:
«Փաստաթղթում ընդգրկված պահանջներից մեկը խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական համակարգով անցկացնելու խնդիրն է, որը այժմ հետապնդում են նաև խորհրդարանական երկու ուժեր», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ՀԱԿ-ը ողջունում է քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով կազմակերպված ֆորումի անցկացումը:
«Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հինգշաբթի շրջանառության մեջ են մտցրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են մեծամասնական ընտրահամակարգի դյուրացում և անցում հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի:
Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է 2008թ. օգոստոսի 1-ին՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: ՀԱԿ-ի կազմում են կան մոտ 20 կուսակցություններ և կազմակերպություններ: Կոնգրեսի հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է: ՀՀԿ-ի գլխավորած իշխող կոալիցիայի կազմում են «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները:-0-