Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը և Երևանի պետական համալսարանը մտադիր են Փոխըմբռնման հուշագիր ստորագրել, չորեքշաբթի լրագրողներին ասաց գերատեսչության ղեկավար Միհրան Պողոսյանը:
«Մենք Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ենք նախաձեռնել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ»,- ասաց Պողոսյանը: Նա նշեց, որ բուհում կպատրաստվեն ապագա հարկադիր կատարողները և ավելացրեց, որ այդ հարցը բավականին լուրջ է դրվել:
Գերատեսչության ղեկավարը նշեց նաև, որ այսօր ապագա հարկադիր կատարողներն աշխատանքի ընդունվելուց առաջ երեք ամսից ոչ պակաս նախապատրաստական դասընթացներ են անցնում ԴԱՀԿԾ-ում, այդ թվում՝ մասնագիտական և հոգեբանական:
«Եթե երեք ամսում հայցորդներին հաջողվում է համապատասխանել այն բոլոր պայմաններին, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունվելու համար, ապա նրանք քննություն և հարցազրույց են անցնում»,- ասաց Պողոսյանը, հավելելով, որ նախապատրաստական գործընթացը կարող է տևել մինչև երկու տարի:
Նա նշեց, որ հարկադիր կատարողը, նախևառաջ, պետք է կարողանա որոշել մարդկանց հոգեբանական վիճակը՝ ընդգծելով, որ հարկադիր կատարողներ են աշխատում նաև կանայք, որոնց աշխատանքի արդյունավետությունը, հաճախ, շատ բարձր է: -0-