Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետի մոտ եղանակային վատ պայմանների պատճառով կուտակված մեքենաների թվում մնացել են հայկական երեք բեռնատար մեքենաներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ըստ նրա, ՀՀ մյուս քաղաքացիները վերադարձել են հայրենիք կամ լքել են սահմանամերձ տարածքն այլ տրանսպորտային միջոցներով:
«Վերին Լարս» հսկիչ անցակետը, որը գտնվում է Ռուսաստանի և Վրաստանի սահմանի վրա, ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ուղիղ վերերկրյա տրանսպորտային կապը: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ հանրապետության տնտեսական կապերի պահպանման գործում:-0-