+13
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԽ քարտուղարը բարձր է գնահատել Բելառուս կատարած այցի արդյուները

16:39
18 Հունվարի 2012

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին:

Ինչպես տեղեկացնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից, անդրադառնալով հունվար ամսին իր գլխավորած պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն կատարած այցին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ իր հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցևի, Պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի, ինչպես նաև Բելառուսի Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարության հետ եղել են առավելապես արդյունավետ և մեծապես կնպաստեն մի շարք ոլորտներում հայ-բելառուսական կապերի խորացմանը:

Այս և մի շարք այլ հանդիպումների արդյունքում այս տարվա ընթացքում Հայաստան են այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության, Ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարության, ինչպես նաև Գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարության և Արդյունաբերության  նախարարության պատվիրակությունները` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով: Ընկերության ներկայացուցչությունը հիմնելու նպատակով` գյուղատնտեսական սարքավորումների և տեխնիկայի ոլորտի «Պրոագրոլիզինգ» ընկերության պատվիրակությունը Հայաստան կայցելի արդեն հունվար ամսվա վերջին: 

Դեսպանն իր համոզմունքն է հայտնել, որ բելառուսյան այցը նոր թափ կհաղորդի մի շարք ոլորտներում հայ-բելառուսական համագործակցությանը և տեղեկացրել, որ իր գլխավորությամբ արդեն իրականացվում են առաջիկայում սպասվող այցերի կազմակերպման աշխատանքները: --0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:32
20 Մայիսի 2022
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
15:13
19 Մայիսի 2022
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ
15:44
12 Մայիսի 2022
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
11:32
12 Մայիսի 2022
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ