«Կարգը դեռևս չի հաստատվել, և կառավարության համապատասխան որոշումը պատրաստվում է: Քննությունները կսկսվեն նույն ժամանակ, ինչ նախորդ և 2010 թվականին, սակայն կավարտվեն ավելի շուտ», - ասաց նա:
Նախարարը պարզաբանեց, որ դա արվում է՝ ելնելով երիտասարդների՝ զորակոչային տարիքի դիմորդների շահերից:
«Նման կերպով երիտասարդները կհասցնեն մասնակցել ավարտական և ընդունելության քննություններին և տարկետման իրավունքով ընդունվելու դեպքում ստանալ այդ տարկետումը կամ գնալ բանակ: Մենք այս տարի ավելի շուտ կներկայացնենք ընդունված դիմորդների ցուցակները՝ զինկոմիսարիատների աշխատանքին չխանգարելու համար», - նշեց նա:
2011 թ.-ին Հայաստանում և ԼՂՀ-ում ՄՊՔ-ներն անցկացվեցին հունիսի 1-23-ը:-0-