Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 45-րդ տեղն է զբաղեցրել չորեքշաբթի հրապարակված ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում՝ նախորդ արդյունքների համեմատ բարձրանալով մեկ հորիզոնականով:
2014 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլում հայկական թիմի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները՝ Իտալիա՝ 9-րդ հորիզոնական, Դանիա՝11, Չեխիա՝31, Բուլղարիա՝ 83, Մալթա՝156:
Դեկտեմբերի 21-ի դրությամբ ՖԻՖԱ-ի վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Իսպանիա
2. Նիդեռլանդներ
3. Գերմանիա
4. Ուուգվայ
5. Անգլիա
6. Բրազիլիա
7. Պորտուգալիա
8. Խորվաթիա
9. Իտալիա
10. Արգենտինա
ՖԻՖԱ-ի վարկանիշի հաջորդ թարմացումը սպասվում է փետրվարի 15-ին:-0-