ՀՀ ֆուտբոլի հավաքականը փետրվարին ընկերական հանդիպումներ կանցկացնի Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ. ՀՖՖ նախագահ

18.01.2012, 12:10

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 28-ին և 29-ին Կիպրոսում ընկերական հանդիպումներ կանցկացնի Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ, տեղեկացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

«Պայմանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո նոր ցանկանում էինք հրապարակել այս տեղեկատվությունը: Քանի որ երկրպագուները անհամբեր են, ստիպված ստորագրելուց առաջ եմ հայտարարում», - հայտարարել է Հայրապետյանը:

Նա ավելացրել է, որ պայմանագրի ստորագրելուց հետո ավելի հստակ պարզ կլինի, որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ:

Ավելի վաղ Կանադայի ֆուտբոլային ասոցիացիան նմանատիպ հայտարարություն էր տարածել:

Հայաստանի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում ցուցադրած բավականին հաջող խաղի արդյունքում ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում զբաղեցնում է 46-րդ տեղը: Նույն վարկանիշի համաձայն՝ Սերբիայի հավաքականը զբաղեցնում է 27-րդ տեղը, իսկ Կանադայի հավաքականը 72-րդ հորիզոնականում է:-0-