431.08
4.38
402.99
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայ հասարակությունն այսօր պատրաստ չէ անցմանը ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական համակարգի. ՀՀԿ

13:17
16 Հունվարի 2012

Հայկական հասարակությունն այսօրվա դրությամբ պատրաստ չէ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի անցմանը, կարծում է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:  


Խորհրդարանում ներկայացված «Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում հրաժարվել մեծամասնական ընտրական համակարգից:

«Մեր գործընկերներն առաջարկում են ներմուծել այդ համակարգը (100 տոկոսանոց համամասնականը)՝ ողջ հանրապետությունը բազմամանդատ ընտրական տեղամասի վերածելով, իսկ մենք առաջարկում ենք մեր ընտրողների երկու հնարավորություն տալ (ընտրությունների խառը համակարգի շնորհիվ)՝ արդյունքում ունենալով միևնույն քանակը՝ խորհրդարանի 131 պատգամավոր, ովքեր հավասար իրավունքներ ունեն»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զաքարյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում գործում է խառնված ընտրական համակարգի դասական տեսակը, որն ընդունված է բազմաթիվ երկրներում և ընտրողներին առավել շատ հնարավորություններ է տալիս կուսակցություններ և թեկնածուներ ընտրելիս:  

Ըստ Զաքարյանի՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի ներմուծումը Հայաստան կարող է իրականություն դառնալ միայն այն բանից հետո, երբ լիովին կկայանան հանրապետության բոլոր քաղաքական ուժերն ու կուսակցությունները, իսկ այսօր գործող մեծամասնական համակարդը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում ընտրել առանձին անձանց, որոնց նկատմամբ քաղաքացիները վստահություն ունեն և ովքեր ունակ են պաշտպանել նրանց շահերը:

Միաժամանակ «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ համամասնական համակարգի լիարժեք ներմուծումն արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում կապահովի և կվերականգնի քաղաքացու վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ:

Ներկայումս ՀՀ Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից՝ 41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական ընտրահամակարգով:

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2012թ.-ի մայիսին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան