ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ Հանրապետական կուսակցությունում շրջանառվող լուրերի, մայիսին կայանալիք ընտրություններից հետո կարող է զբաղեցնել նոր գումարման Ազգային ժողովի խոսնակի պաշտոնը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Միաժամանակ, ինչպես թերթին տեղեկացրել են կառավարության աղբյուրները, Հայաստանի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայիս տեղակալ Տիգրան Գևորգյանը:
ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը հունավարի վերջին աշխատանքի կանցնի ԱԳՆ-ում: Նրա պարտականությունները ժամանակավորապես դրված են Գագիկ Մխեյանի («Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ և նախկին պատգամավոր) վրա:--0--