+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը գերազանցել է Եվրոպայի բոլոր զարգացած երկրներին և ԱՊՀ երկրներին տնտեսական ազատության վարկանիշով

19:35
12 Հունվարի 2012

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 39-րդ տեղն է զբաղեցրել 2011 թվականի տնտեսական ազատության վարկանիշի 179 պետությունների թվում՝ առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից, ինչպես նաև Նորվեգիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից: Այս մասին, ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը, վկայում են հինգշաբթի Heritage Foundation ամերիկյան հիմնադրամի և  Wall Street Journal ամսագրի հետ համատեղ հրապարակած զեկույցի տվյալները:

Զեկույցի տվյալներով, Հայաստանն այդ ցուցակում հայտնվել է Բելգիայի և Նորվեգիայի միջև՝ 68,8 տնտեսական ազատության ինդեքսով:

Միաժամանակ տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,9 կետով: Հարկային ազատության ցուցանիշը բարձրացել է 0,1 կետով՝  կազմելով 89,3 կետ, գնային ազատության ինդեքսը, հակառակը, ընկել է 85,7-ից մինչև 74,9 կետը, կոռւոպցիայից ազատության ինդեքսը նվազել է մեկ կետով՝ կազմելով 26 կետ, իսկ աշխատանքի շուկայի ազատության ցուցանիշը բարձրացել է 75,9-ից մինչև 76,6 կետը:

Վարկանիշում ընդգրկված բոլոր երկրների տվյալ ցուցանիշների միջին նիշերը կազմում են 76,9 կետ, 59,8 կետ, 40,4 և 61,4 կետ համապատասխանաբար:

Եվրոպական 43 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 19-րդ տեղը՝ առաջ անցնելով Նորվեգիայից, Հունգարիայից, Մալթայից, Սլովակիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Սերբիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Թուրքիայից:

Զեկույցում նշվում է, որ վերջին տասը տարիների զգալի ազատականացումից և տնտեսական բարեփոխումներից հետո Հայաստանը կայունության միջին աստիճան է ցույց տվել վերջին գլոբալ տնտեսական անկման ընթացքում: Նորմատիվ-իրավական բազան արդյունավետ է մնում բիզնես ընթացակարգերի պարզեցման և հարկային մրցունակ դրույքների շնորհիվ:

Սակայն հետազոտողները նշում են, որ թեև երկիրը լավ արդյունքներ է ցույց տալիս տնտեսական ազատության հիմնական ցուցանիշներով, տնտեսական ազատության հիմքերը չեն պաշտպանվում ուժեղ և անկախ դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան էլ ավելի է նվազեցնում ավելի դինամիկ և կայուն զարգացման հնարավորությունները:

2011 թվականի վարկանիշը կրկին գլխավորեցին Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի չորս երկրներ՝ Հոնկոնգը (89,9 կետ), Սինգապուրը (87,5 կետ), Ավստրալիան (83,1 կետ) և Նոր Զելանդիան (82,1 կետ): Տնտեսապես առավել ազատ երկրների հնգյակում է նաև Շվեյցարիան (81,1 կետ):

ԱՄՆ-ն զբաղեցրել է տասներորդ հորիզոնականը՝ 76,3 կետով, Գերմանիան՝ 26-րդ տեղը 71 կետով, Չինաստանը՝ 138-րդ տեղը 51,2 կետով:

Վարկանիշում 50 կետից պակսա հավաքած երկրները համարվում են «բացարձակապես ոչ ազատ», 50-60 կետ հավաքածները՝ «առավելապես ոչ ազատ», 60-70-ը՝ «հարաբերականորեն ազատ», 70-80 կետը՝ «հիմնականում ազատ», իսկ 80-ից ավելի՝ «ազատ»:

Heritage Foundation ամենամյա վարկանիշը գնահատում է աշխարհի տարբեր երկրների տնտեսական ազատությունն ըստ տասը ցուցանիշների՝ ներառյալ բիզնեսը, առևտուր իրականացնելու ազատությունը, ֆիսկալային և դրամավարկային քաղաքականության վիճակը, ներդրումների, աշխատանքի շուկայի ազատությունը, ինչպես նաև կոռուպցիայի մակարդակը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2022
«ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել». ԱԽ քարտուղարը պատասխանել է Ալիևին
«ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել». ԱԽ քարտուղարը պատասխանել է Ալիևին
12:40
24 Մայիսի 2022
Ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում. ընդդիմություն
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ կուսակցությունների որոշ ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում
13:32
20 Մայիսի 2022
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
15:13
19 Մայիսի 2022
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
00:30
17 Մայիսի 2022
Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ. Փաշինյանը՝ Պուտինին (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանին ասել է, որ հարցերը շատ են, ուրախ է նրա հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար. ՎԻԴԵՈ
19:41
16 Մայիսի 2022
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին (ՎԻԴԵՈ)
«Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին. ՎԻԴԵՈ
13:37
16 Մայիսի 2022
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)
Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու. Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել կոչով. ՎԻԴԵՈ
10:42
16 Մայիսի 2022
Մի քանի ավտոշարասյուն միաժամանակ մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիային
Երևանում, չնայած հորդառատ անձրևին և ջերմաստիճանի զգալի նվազմանը, միանգամից մի քանի ավտոշարասյուն երթեր է կազմակերպել, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ընդդիմությունը
00:06
16 Մայիսի 2022
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
Հինգ հասցեներ, որտեղից վաղը 08:00-ին կմեկնարկեն ավտոերթերը Երևանում
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ