ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է տարբեր ժանրերի գրքերի հավաքի մասին՝ երկրի քրեակատարողական հաստատությունների գրադարանային ֆոնդերը համալրելու նպատակով, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Գրքերը կարող են փոխանցվել որպես նվեր կամ ձեռք բերվել հասանելի գներով (միջինը՝ 300 դրամով, այսինքն՝ շուրջ 0,77 դոլարով)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Շահագրգիռ քաղաքացիները կարող են դիմել արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժին կամ զանգահարել (010) 319 114 հեռախոսահամարով: -0-