ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ՀՀ կառավարությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում մշակել և հաստատել ՀՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը:
Իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հանձնարարվել է՝ յուրաքանչյուր կիսամյակ ՀՀ նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ՀՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի և դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ:-0-