ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ՀԿԵ» ՓԲԸ-ն հայտարարում է տեղական ուղղություններով երկաթուղային տոմսերի 22 տոկոսանոց զեղչի մասին:
Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, ուղևորները կկարողանան զեղչով տոմսեր ձեռք բերել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների օրերին՝ 2011 թ.-ի դեկտեմբերի 30-ից մինչև 2012 թ.-ի հունվարի 8-ը ներառյալ:
«Նման որոշում է ընդունվել՝ տոնական օրերին էլեկտրագնացքներով ուղևորների արագ տեղափոխության ապահովման նպատակով: Զեղչը գործում գոտային համակարգով՝ կախված երթուղու հեռավորությունից», - նշվում է տեղեկատվության մեջ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-